Map Graph

Աթենքի ագորա

Աթենքի ագորա, Աթենքի քաղաքային հրապարակը, որը զբաղեցնում է մոտ 40 հա տարածք և տեղակայված է Աթենքի Ակրոպոլիս բլրի հյուսիսարևմտյան լանջին։ Հունարեն ագորա բառը ծագել է ἀγείρω «հավաքել, հրավիրել իմաստից»։ Դա համապատասխանել է ագորա իմաստին, որը նշանակել է գլխավոր հանդիպման վայր քաղաքում։ Հնում Աթենքի ագորան դարձել էր հասարակական կյանքի կենտրոն՝ քաղաքացիական կառավարմամբ և դատարանով, առևտրի կարևորագույն կենտրոններով։ Այն հարթակ էր հունական թատերական ներկայացումների (դրամա), սպորտային մրցույթների, ինտելեկտուալ քննարկումների համար։ 1931 թվականից Ամերիկյան դասական հետազոտության դպրոցը Աթենքում (ASCSA) Լեսլի Շիրայի ղեկավարությամբ ագորայի ամբողջ տարածքում իրականացնում են հնագիտական պեղումներ։ Այսօր ագորան հին Աթենքի պատմության հետ ծանոթանալ ցանկացող զբոսաշրջիկների սիրած վայրն է։

Read article
Պատկեր:AncientAgoraofAthensColour.jpgՊատկեր:AgoraAthens5thcentury.pngՊատկեր:Stoa_of_Attalos.jpgՊատկեր:Male_statue_Agora.jpgՊատկեր:Antonius_Pius_Agora.jpgՊատկեր:AGMA_Godess_7295_Agora.jpgՊատկեր:Statue_of_a_young_man_Agora.jpgՊատկեր:Ancient_vases_Athens_Agora_Museum.jpgՊատկեր:Ancient_vases_Athens_Agora_Museum-1.jpgՊատկեր:Hercules_Ancient_Agora_Museum.jpg